22 հունվարի 2010 - 19:34 AMT
Թուրքիան մի երկիր է, որը 7-րդ դարի մտածելակերպով է ապրում 21-րդ դարում
Երեւանի ու Անկարայի միջեւ բանակցային գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանը պատկանում է քաղաքակիրթ երկրների թվին, իսկ Թուրքիան առաջնորդվում է պանթուրքական գաղափարախոսությամբ: Այդ մասին այսօր Երեւանում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա խոսքով, Թուրքիան Հայաստանի հետ քաղաքական քննարկման ընթացքում միջազգային հանրությանը ցույց տվեց, որ մի երկիր է, որը 7-րդ դարի մտածելակերպով է ապրում 21-րդ դարում:

Արամ Կարապետյանն իր հերթին նկատեց, որ երկրի քաղաքակրթվածությունը բանակցությունների հաշվին չի որոշվում: «Քաղաքակիրթ երկրները քաղաքակիրթ ընտրություններ են անցկացնում»,- ասաց նա: