24 հունվարի 2010 - 17:48 AMT
Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը բավականին ուժեղ է
Ներկայումս Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը բավականին ուժեղ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Սանկտ Պետերբուրգի Ժամանակակից Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա կարծիքով, դա կապված է թուրքաիսլամական նոր նույնականության հետ, որը հռչակվել է Թուրքիայում Զարգացման եւ արդարության կուսակցության կողմից: «Ներկա ժամանակ Անկարայի համար ավելի շահավետ է բարեկամական հարաբերություններ պահպանել մեծ արաբական աշխարհի, քան Իսրայելի հետ: Ճիշտ է, ինչպես պնդում է ընդդիմությունը, չնայած Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունների, վերջին 8 տարիների ընթացքում Իսրայելի հետ արտաքին առեւտրի ծավալը աճել է ավելի քան 2 անգամ», - ընդգծել է փորձագետը: