17 հունիսի 2003 - 20:09 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Այս շաբաթ Եվրախորհրդում կնշանակվի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրամիությունում նախագահող Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Մագրիոտիսը` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` դա հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել ԵՄ եւ հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցությունը: