22 հունվարի 2002 - 22:23 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՒՏՐԻ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ
Ամենայն հավանականությամբ Հայաստանը կդառնա Համաշխարհային առեւտրի կազմակերպության լիիրավ անդամ արդեն այս տարվա ամռանը: Այդ մասին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում, հայտնեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքերով` ՀԽԿ-ին Հայաստանի անդամակցության հարցի որոշումը գտնվում է վերջին փուլում: Նախարարը նշեց, որ մնացել է միայն պահպանել անհրաժեշտ ընթացակարգը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: