18 հունվարի 2002 - 23:05 AMT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԻՄԱՍՏ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՋ
ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Նաիրա Մելքումյանը, ելույթ ունենալով այսօր Երեւանում կայացած մամալո ասուլիսում, հայտարարել է, որ պաշտոնական Ստեփանակերտը իմաստ չի տեսնում ղարաբաղյան հիմնահարցի քննարկումից Եվրոպայի Խորհրդում խուսափելու մեջ: Հակառակը, նա գտնում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լսումները Սթրասբուրգում թույլ կտային ղարաբաղյան կողմին հասցնել իր, իրավական տեսակետից անթերի, փաստարկները եվրոպացիների գիտակցությանը: Միեւնույն ժամանկ, նախարարը հիշեցրել է, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբն է իրավասու հանդես գալ հակամարտության կարգավորման վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությամբ: Մյուս բոլոր կազմակերպությունները կարող են միայն անուղղակիորեն մասնակցել խաղաղարար գործընթացին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: