18 հունվարի 2002 - 23:10 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՈՏ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ԱՌԱՎԵԼ ՀԱՄՈԶԻՉ
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ճնշումը, որը գործադրում է Եվրոպայի Խորհուրդը Ադրբեջանի վրա երկրում քաղբանտարկյալների առկայության կապակցությամբ, ընդհանուր առմամբ շահավետ է Լեռնային Ղարաբաղի համար: Նրա խոսքերով, ազդեցիկ միջազգային կազմակերպությունը վերջապես նկատել է այն, ինչի վրա երկար ժամանակ ցանկանում է ուշադրություն բեւեռել պաշտոնական Ստեփանակերտը: «Ադրբեջանը, որտեղ ոտնահարվում են հենց ադրբեջանցիների տարրական քաղաքացիական իրավունքները, երբեք չի կարողանա երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգությունը»,- հայտարարել է Նաիրա Մելքումյանը: Միեւնույն ժամանակ ԼՂՀ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Եվրոպայի Խորհրդի ճնշման կապակցությամբ Ադրբեջանում ստեղծված անկայուն ներքաղաքական իրավիճակը վտանգավոր է ԼՂՀ-ի համար, քանի որ խափանում է բանակցային գործընթացի զարգացումը: Նախարարը գտնում է, որ Ադրբեջանին Եվրոպայի Խորհրդից վտարելու դեպքում, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չի ավելանա: «Ադրբեջանական կողմը պատրաստ չէ պատերազմի»,- հայտարարել է Նաիրա Մելքումյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: