15 հունվարի 2002 - 21:34 AMT
ՎԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊՐՈՖՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վաղը եւ հունվարի 19-ին տեղի կունենա դատավորների որակավորման քննություն` պրոֆպիտանիության ցուցակում ընդգրկվելու համար: Դատավորի պաշտոնին հավակնողների գիտելիքները կգնահատվեն քսան բալլանոց համակարգով: Ընտրությունը կկատարվի այն թեկնածուների թվից, որոնք կստանան ամենաբարձր բալլերը: Ստացվել է 60 դիմում: Նախագահի կողմից գլխավորվող քննական հանձնաժողովում ընդգրկված է Հետազոտող լրագրողների ասոցիացիայի ներկայացուցիչը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: