6 փետրվարի 2010 - 17:10 AMT
Կարեն Շախնազարովի «N 6 հիվանդասենյակը» Թեհրանում կայացած միջազգային փառատոնում ստացել է երկու մրցանակ


Թեհրանի 28-դ միջազգային փառատոնին Կարեն Շախնազարովի «N 6 հիվանդասենյակը» ստացել է «Բյուրեղյա Սիմուրգ» մրցանակը երկու անվանակարգում` լավագույն արտասահմանյան ֆիլմ եւ տղամարդու լավագույն դերակատարության համար: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակին արժանացավ դերասան Վլադիմիր Իլյինը:

Թեհրանի կինոփառատոնը անց էր կացվում հունվարի 23-ց մինչեւ փետրվարի 4-ը: Կինոփառատոնում ներկայացված էր ավելի քան 80 ֆիլմ:

Կարեն Շախնազարով ծնվել է 1952թ-ն հուլիսի 8-ն Կրասնոդարում: 1975 թ-ն ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը, որտեղ պարապում էր Իգոր Տալանկինի ստուդիայում: Այդ ռեժիսորի մոտ աշխատել է որպես օգնական: Լայն ճանաչում, որպես ռեժիսոր եւ սցենարիստ նա ստացավ «Մենք ջազից ենք» ֆիլմից հետո: Այդ ֆիլմը արժանացել է մի շարք միջազգային մրցանակների: Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի անդամ է: 2008 թ-ց ՄՊՀ-ի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: