6 փետրվարի 2010 - 13:34 AMT
Քարամյաններն անցկացրեցին առաջին խաղը «Ստյաուայի» կազմում


Ռումինական «Ստյաուա» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները Անթալիայում մասնակցում են ուսումնամարզական հավաքներին:

Փետրվարի 5-ին «Ստյաուա» ակումբը անցկացրել է ընկերական խաղ խորվաթական «Ռիեկայի» հետ, որտեղ առաջին անգամ ռումինական ակումբի կազմում հանդես եկան հայ ֆուտբոլիստները: «Ստյաուա» ակումբի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան հնարավորություն տվեց խաղալ երկու եղբայրներին: Խաղը ավարտվեց 1:1 ոչ ոքի արդյունքով:

Իր հաջորդ ընկերական խաղը ակումբը կանցկացնի փետրվարի 7-ն «Լոկոմոտիվի» (Սոֆիա) դեմ:

«Ստյաուա» ֆուտբոլային ակումբը (Բուխարեստ) ռումինական ֆուտբոլային ակումբ է: Հիմնվել է 1947 թ-ի հունիսի 7, որպես ASA Bucureşti (Բանակի մարզային ասոցիացիա ): 1961 թ-ց ակումբը ստացավ Steaua անվանումը:

Տիտղոսները.

Եվրոպական չեմպիոնների գավաթակիր -1985-86
Եվրոպայի սուպերգավաթակիր - 1987
Եվրոպական չեմպիոնների Գավաթի եզրափակչի մասնակից - 1988-89
Միջմայրցամաքային գավաթի եզրափակչի մասնակից 1986