6 փետրվարի 2010 - 12:13 AMT
«ԲԱՏԷ»-ն 3-րդ տեղն է գրավել Sochi Soccer Cup մրցաշարում


Սոչիում անցնող Sochi Soccer Cup ֆուտբոլի միջազգային մրցաշարում բելառուսական «ԲԱՏԷ»-ն, որի կազմում է խաղում հայ հարձակվող Հովհաննես Գոհարյանը, 3-րդ տեղի համար խաղում հանդիպել է Սոչիի «Ժեմչուժինայի» հետ եւ հաղթել է 2:0 հաշվով: Գնդակ են խփել Վ.Ռոդիոնովն ու Ա. Կոնցեւոյը:

Մրցաշարի առաջին խաղում «ԲԱՏԷ»-ն 11-մետրանոցների արդյունքում տանուլ տվեց «Աուստրիային», որը փետրվարի 6-ի կհանդիպի «Վիկտորիայի» հետ:

«ԲԱՏԷ» ֆուտբոլային ակումբը բելառուսական ակումբ է Բորիսով քաղաքից: Թիմը հիմնվել է 1973թ., վերսկսել է գործել 1996թ.: Առաջին բելառուսական ակումբն է, որ անցել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խմբային փուլերը: «ԲԱՏԷ»-ն Բելառուսի բազմակի չեմպիոն է` 1999, 2002, 2006, 2007, 2008թթ., արժաթե մրցանակակիրն էր 1998, 2000, 2003, 2004թթ. եւ բրոնզե մրցանակակիրն էր 2001թ.: Ակումբը եղել է նաեւ երկրի գավաթի մրցաշարի հաղթողը 2006թ.: