5 փետրվարի 2010 - 22:03 AMT
Հայ փորձագետները վերլուծական զեկույց կներկայացնեն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ


Փետրվարի 9-ին Կովկասի ինստիտուտը կներկայացնի «Քաղաքականության պրագմատիկությունը պատմության սահմանափակումների իրականության միջով. հայ-թուրքական հարաբերությունների վերլուծություն» վերլուծական զեկույցի շնորհանդեսը: Վերլուծական զեկույցը կներկայացնի եւ որպես գրախոս հանդես կգա Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն` Ռուբեն Սաֆրաստյանը:

Զեկույցից հետո կկայանա քննարկում հայ-թուրքական հարաբերությունների ընթացիկ միտումների եւ տարածաշրջանի քաղաքական զարգացման հեռանկարների մասին:

Հրատարակումը եւ շնորհանդեսը «Հայաստանում Քաղաքական բանավեճերի ներուժի մեծացում» նախագծի բաղկացուցիչ մասերն են, որը հովանավորվում է Եվրամիության կողմից (180,000 Եվրո):