25 հունվարի 2010 - 19:35 AMT
Ամեն հայ պետք է պատրաստ լինի պաշտպանել իր հայրենիքը


«Ռազմավարական բարեփոխումների ընթացքում մենք ծրագիր ենք մշակել տարածաշրջանային սպառնալիքները եւ մարտահրավերները ճիշտ գնահատելու համար», - հայտարարել է ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքերով, ՀՀ ՊՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հետախուզության զարգացմանը:

Նա նաեւ նշեց, որ ամեն հայ պետք է պատրաստ լինի պաշտպանել իր հայրենիքը` - «այդ մտածելակերպի բացակայությունը նույնպես սպառնալիք է մեր երկրի համար»: