26 հունվարի 2010 - 13:32 AMT
Հայկական զորակազմը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Համատեղ ձգտում-2010» զորվարժություններին


«Համատեղ ձգտում-2010» զորվարաժությունները բաղկացած են 4 փուլից` 2009թ. Բելգրադում տեղի ունեցած զորավարժությունների հայեցակարգի մշակման համաժողովից, նախնական պլանավորման համաժողովից, որն այժմ ընթանում է Երեւանում, միջանկյալ պլանավորման համաժողովից, որը տեղի կունենա ընթացիկ տարվա ապրիլին Սարաեւո քաղաքում, եւ վերջնական պլանավորման փուլից, որը տեղի կունենա հունիսին Մոնտենեգրոյում»,-լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

Նազարյանը հաղորդել է նաեւ, որ «Համատեղ ձգտում-2010» բուն զորվարաժությունները տեղի կունենան 2010թ. սեպտեմբերին Գերմանիայում եւ Ռումինիայում:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է բնութագրել այս պահի դրությամբ համագործակցությունը Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ` փոխնախարարը պատասխանել է, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա: «Պաշտպանական ոլորտի բաերփոխումների շրջանակներում, որոնք իրականացվում են ՆԱՏՕ-ի IPAP (Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր) ծրագրով, մենք զգալի արդյունքների ենք հասել, ինչն արձանագրել են նաեւ Դաշինքի մասնագետները»,-ընդգծել է նա:

Ըստ Նազարյանի, զորավարժությունների նպատակն է զարգացնել մասնակից երկրներում կապի, հեռահաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

ՊՆ փոխնախարարը հաղորդել է նաեւ, որ Հայաստանից զորավարժություններին կմասնակցի 40-հոգանոց անձնակազմը: