5 փետրվարի 2010 - 14:27 AMT
Հայաստանում ծխում է 15 տարեկանից բարձր տղամարդկանց 55 տոկոսը եւ, ընդհանուր առմամբ, բնակչության 27 տոկոսը


«Հայաստանում ծխում է 15 տարեկանից բարձր տղամարդկանց 55 տոկոսը եւ, ընդահնուր առմամբ, բնակչության 27 տոկոսը: Ծխողների թիվը շարունակում է բարձր մնալ»,-փետրվարի 5-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը:

Ըստ նրա, Վրաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը, Ադրբեջանում` 18 տոկոսը, Թուրքիայում` 33-ը, ԵՄ-ի երկրներում` 27 տոկոսը, իսկ ԱՊՀ-ում` 32 տոկոսը:

«Քարոզչությունն պայքարի անարդյունավետ ձեւ է Հայաստանի համար: Ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ծխախոտի գների բարձրացումն է»,-հայտարարել է Թ.Հակոբյանը:

Ըստ նրա, ծխախոտի սպառման բարձր մակարդակը թոքերի քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների ավելացման պատճառներից մեկն է:

«Ալկոհոլի սպառման մակարդակը Հայաստանում բավականին ցածր է: Մեր երկրում մարդը տարեկան օգտագործում է 1,4 լ ալկոհոլ, նույնանման ցուցանիշ է գրանցվել Վրաստանում ու Թուրքիայում: Իսկ Ադրբեջանում միջինը սպառվում է 4,3լ ալկոհոլ: ԵՄ երկրներում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է եւ կազմում է 11,4 լ»,-ասել է Հակոբյանը: