4 փետրվարի 2010 - 15:36 AMT
Փետրվարի 12-ին Երեւանում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը


Փետրվարի 12-ին Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է:

Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Մարիաննա Ուզանկիչյանը: Համերգի ընթացքում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները:

Համերգի կազմակերպիչը ՀՀ մշակույթի նախարարությունն է` ՀԲԸՄ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ֆինանսական աջակցությամբ:

Մարիաննա Ուզանկիչյանը դաշնակահար է: Նա ծնվել է 1991թ., սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա Vladimir Horowitz Young Pianists մրցույթի հաղթող է (2004 երկրորդ տեղ): «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնի մասնակից է (2005, 2006թթ. Հայաստան): Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Հունաստանում, Ֆրանսիայում, ՌԴ-ում, Գերմանիայում եւ Ավստրիայում: