26 հունվարի 2010 - 21:03 AMT
Վրաստանի շախմատի առաջնությունում Դավիթ Հարությունյանը դարձավ բրոնզե մրցանակակիր


Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը Վրաստանի շախմատի առաջնությունում 13 հնարավոր միավորներից հավաքեց 8.5-ը եւ նվաճեց բրոնզե մեդալ: Հարությունյանը միայն 0.5 միավորով ետ մնաց գրոսմայստեր Մերաբա Գագունաշվիլիից եւ Թամազա Գելաշվիլիից, որոնք կիսեցին 1 եւ 2 տեղերը:

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Կամպինասում (Բրազիլիա) տեղի ունեցած մրցաշարում նվաճեց 7.5 միավոր եւ գրավեց 7 տեղը:

Հայ շախմատիստ, միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) 58 մասնակիցների միջեւ գրավեց 9 տեղը Կիրովի անվան հուշամրցաշարում: 9 հնարավոր միավորներից Փամբուկչյանը հավաքեց 6-ը, եւ միայն 0.5 միավորով ետ մնաց Եվգենի Յանեւից (Բուլղարիա), որը դարձավ մրցաշարի հաղթող: