27 հունվարի 2010 - 13:48 AMT
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում առաջատարն Ավետիք Գրիգորյանն է


Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը հունվարի 26-ին կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրը: 5-րդ տուրից հետո 4 միավորով աղյուսակը գլխավորում է Ավետիք Գրիգորյանը, 2-րդ տեղում է Տիգրան Պետրոսյանը 3,5 միավորով եւ 3-րդ տեղում է Արտաշես Մինասյանը 3,5 միավորով:

5-րդ տուրում շախմատիստները խաղացել են հետեւյալ կերպ`

Արտաշես Մինասյան-Զավեն Անդրիասյան 1:0
Հրանտ Մելքումյան-Ավետիք Գրիգորյան 0:1
Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Պետրոսյան 0:1
Արթուր Չիբուխչյան-Տիգրան Կոնատչյան 1:0
Դավիթ Քալաշյան-Դավիթ Պետրոսյան 0,5:0,5:

Հիշեցնենք, որ առաջնությունում առաջին 5 տեղերը զբաղեցրած շախմատիստներն Եվրոպայի առաջնությունում հանդես գալու իրավունք կստանան, իսկ 6-9 տեղերը զբաղեցրածները` «Աերոֆլոտ օփեն» մրցաշարին:

Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: