3 փետրվարի 2010 - 12:09 AMT
Երվանդ Գասպարյանը դարձել է Ռուսաստանի Գավաթի մրցաշարի գավաթակիր


Մոսկվաբնակ Աննա Լապուշենկովան եւ Սոչիում բնակվող Երվանդ Գասպարյանը դարձան Ռուսաստանի 19 Գավաթի հաղթողները, որը ավարտվել է Ալմետյեւսկում (Թաթարստան):

Տղամարդկանց եզրափակիչ դուրս եկան Երվանդ Գասպարյանը եւ Վիկտոր Կոզինը: Գասպարյանն ավելի ուժեղ գտնվեց եւ հաղթեց 7:6, 2:1 հաշվով, երկրորդ սեթում հակառակորդը դուրս մնաց վնասվածքի պատճառով: Մրցումների երրորդ մրցանակակիրը դարձավ Անդրեյ Լեւինը:

Կանանց պայքարում հաղթել է Աննա Լապուշենկովան: Կիսաեզրափակչում Լապուշենկովան հաղթել է 15-ամյա Մարգարիտա Գասպարյանին (Մոսկվա), որն իր հերթին զբաղեցրել է 3-րդ տեղը:

Ռուսաստանի Գավաթին մասնակցում էին Ռուսաստանի առաջատար թենիսի կենտրոնները, հաղորդում է tennis-russia.ru-ն: