9 հունվարի 2002 - 22:29 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԱՍՈՑԻԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ
Հունվարի 16-ին Բաքու կժամանի ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի նախագահ Ռաֆաել Էստրելլոն: Նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, միլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսկերովի, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական ասամբլեայում որպես ասոցիացված անդամ Ադրբեջանի ընդունման հարցը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: