8 հունվարի 2002 - 23:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ
Հայաստանի ղեկավարությունը Ճապոնիայում ՀՀ դեսպանատան բացման վերաբերյալ որոշում է ընդունել: Դիվանագիտական ներկայացուցչությունը կսկսի գործել մինչեւ այս տարվա վերջ: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին կայացավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին պաշտոնական այցը Տոկիո, որի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: