«Տվյալ պահին մեր պետությունը բավականաչափ հզոր եւ մարտունակ բանակ ունի, որն ի զորու է ցանկացած պահի արժանի հակահարված տալ հակառակորդին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի հիմնադիր, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ինստիտուտի նախկին պետ Ալեքսանդր Մինասյանը:
Ըստ Մինասյանի, հայկական բանակը պետք է զարգանա եւ հզորացնի հատուկ ստորաբաժանումները, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, որտեղ առավել արդյունավետ կարող են գործել հատուկ նշանակության ջոկատները:
Անդրադառնալով հնարավոր փոխզիջումներին ղարաբաղյան կարգավորման ընթացքում` Մինասյանը նշել է, որ «ԼՂՀ մերձակա տարածքներն ազատագրվել են արյան գնով, դրանք ոչ մի դեպքում չի կարելի է զիջել»: