8 հունվարի 2002 - 23:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՋԵԿՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ
Այսօր ԱՄՆ Կոնգրեսում վարչակազմի նախաձեռնությամբ կքննարկվի Հայաստանի եւ ԱՊՀ յոթ երկրների նկատմամբ Ջեկսոն-Վենիկի ուղղումը չկիրառելու հարցը: 1974 թվականին ընդունած ուղղումը առեւտրի սահմանափակում է նախատեսում այն երկրների հանդեպ, որտեղ, պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով, ոտնահարվում են մարդու իրավունքները: ԽՍՀՄ փլուզումից հետո առեւտրի սահմանափակումը տարածվել էր ԱՊՀ երկրների վրա: Անցյալ տարի այն երկրների ցուցակից, որոնց վրա տարածվում էր ուղղումը, դուրս են եկել Ղրղզստանը եւ Վրաստանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: