28 հունվարի 2010 - 18:11 AMT
Սերգեյ Մովսիսյանը 10-րդ տեղն է զբաղեցնում «Ջիբրալթար Օփեն» շախմատի մրցաշարում


Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) հունվարի 26-ից փետրվարի 4-ը մասնակցում է «Ջիբրալթար Օփեն» շախմատի մրցաշարին, որն անցնում է 8-րդ անգամ:

Առաջին տուրում Սերգեյ Մովսիսյանը հանդիպել է Մարսել Պիկի (Հոլանդիա) հետ եւ հաղթել է, իսկ Վիկտորիա Կմիլկատի (Լատվիա) հետ ոչ ոքի է խաղացել: Երրորդ խաղում Մովսիսյանը պարտվել է Գաբրիել Բատտագլինիին (Ֆրանսիա):

Առաջին տուրից հետո հայ գրոսմայստերն իր ակտիվում ունի 1,5 միավոր եւ զբաղեցնում է 10-րդ տեղը 109 մասնակիցների թվում:

Սերգեյ Մովսիսյանը հայազգի շախմատիստ է, որը 1994թ. բնակվում է Չեխիայում: 2002թ. ի վեր նա հանդես է գալիս Սլովակիայի դրոշի ներքո: Մովսիսյանը հաղթել է Համբուրգի (1997), Սարաեւոյի (2002, 2007թ.), Սանքտ Պետերբուրգի Չիգորինի անվան հուշամրցաշարում (2007թ.), Վեյկ-ան-Զեեի (2002, B մրցաշար) մրցաշարերում: Շախմատի 4 օլիմպիադաների մասնակից է` 2 անգամ Չեխիայի եւ 2 անգամ Սլովակիայի թիմի կազմում: Տիրապետում է ութ լեզուների: Կինը չեխ շախմատիստուհի Պետրա Կրուպկովան է: