28 հունվարի 2010 - 11:13 AMT
ՀՀ սպորտի եւ երիտասարդական հարցերով նախարարը հրաժարական է տվել


Հունվարի 28-ն ՀՀ սպորտի եւ երիտասարդական հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը, Գրիգորյանին կարող է փոխարինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Արթուր Պետրոսյանը:

Նախարարության մամլո ծառայությունում հայտնել են, որ ոչինչ չգիտեն Գրիգորյանի հրաժարականի մասին: «Քանի որ երեկ աշխատանքային օր չեր, մենք չունենք տեղեկատվություն այդ մասին», - ասել է մամլո քարտուղար Յուրա Ալեքսանյանը: