29 հունվարի 2010 - 11:26 AMT
Իլհամ Ալիեւ. Nabucco նախագիծը շատ է քաղաքականացվել


Nabucco գազամուղի նախագծի իրականացման համար մնում են դեռ շատ հարցեր, որոնց մենք դեռ երկար ժամանակ չեն կարողանա պատասխաններ գտնել: Այդ մասին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մինչ օրս մենք չգիտենք, թե ով է այն առաջնորդը, որը անմիջականորեն կզբաղվեր այդ նախագծով», - ասել է Ալիեւը:

Ընդ որում նա նշել է, որ Nabucco նախագիծը, որը սատարվում է ԵՄ-ն կողմից եւ նախատեսված է կասպիական գազի մատակարարման համար` շատ է քաղաքականացվել:

«Ադրբեջանը պետք է իմանա, թե որքան լուրջ է վերաբերմունքը այդ նախագծին», - ընդգծել է նա: