29 հունվարի 2010 - 13:26 AMT
Կանանց միջեւ Հայաստանի շախմատի առաջնությանը որոշվեր են նոր առաջատարները


Հունվարի 28-ն տեղի ունեցավ Կանանց միջեւ Հայաստանի շախմատի առաջնությունը: 7-դ տուրից հետո հավասար միավորներ հավաքել են Լիա Մարտիրոսյանը եւ Սիրանույշ Անդրիասյանը` 4.5 միավոր; Սակայն, հաշվի առնելով անձնական վարկանիշը 1 տեղը զբաղեցնում է Մարտիրոսյանը: 3-դ տեղում Անի Խանամիրյանն է 4 միավորով:

7-դ տուրի արդյունքները.

Անահիտ Խառատյան - Լուսինե Կարապետյան 1:0
Նարինե գասպարյան - Մարիաննա Գասպարյան 0:1
Սիրանույշ Անդրիասյան - Անի Խանամիրյան 0.5:0.5
Նաիրա Մովսիսյան - Լիա Մարտիրոսյան 1:0
Վարդուհի Քալաշյան - Աննա Հայրապետյան 0.5:0.5

Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: