30 հունվարի 2010 - 13:50 AMT
Արթուր Պետրոսյանը դարձել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ն ստորագրել է սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանի հրաժարականը

Սպորտի եւ երիտասարդության հարցերով նոր նախարար է նշանակվել Արթուր Պետրոսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Արթուր Պետրոսյանը աշխատել է ՀՀ հարկային տեսչությունում, 1999 թ-ն եղել է նախագահի խորհրդատվականը: 2003 թ-ն գլխավորել է «Կենտրոն» հեռուստաալիքը: 2003-2007 թթ. խորհրդարանի պատգամավոր էր: 2009 թ-ց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: 2009 թ-ի հուլիսից` Աշխատանքի պետտեսչության ղեկավար: