30 հունվարի 2010 - 16:19 AMT
Հայկական «Արարատ» բասկետբոլային ակումբը դարձավ Իրանի չեմպիոն


Հունվարի 29-ին հայկական «Արարատ» բասկետբոլային ակումբը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Իրանի չեմպիոն: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեց ակումբի ղեկավարությունը, հունվարի 29-ին «Արարատը» 93:63 հաշվով պարտության մատնեց «Ֆուլադե Մոբարակե» ակումբին (Սպահան) եւ դարձավ Իրանի Սուպեր Լիգայի չեմպիոն:

Իրանի բասկտեբոլի առաջնությունը մեկնարկել էր դեռեւս 2009 թվականի սեպտեմբերին, մասնակցում էին 14 թիմեր:

Այսպիսով, «Արարատը» նվաճեց Իրաքի Արբիլ քաղաքում կայանալիք Արեւելյան Ասիայի Գավաթում Իրանը ներկայացնելու իրավունքը: