14 փետրվարի 2010 - 15:48 AMT
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մեկնում է Մերձավոր Արեւելք


Փետրվարի 16-19 ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիլյամ Բեռնսը կայցելի Լիվան, Սիրիա, Թուրքիա եւ Ադրբեջան:

Պետքարտուղարության մամլո ծառայության հաղորդման համաձայն, այցի ընթացքում Բեռնսը կհանդիպի պետության ղեկավարների հետ եւ կքննարկեն Սիրիայի ու Լիվանի հետ երկկողմանի հարաբերությունների կարգավորման ու անվտանգության հարցեր:

Թուրքիայում հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կքննարկի ԱՄՆ -ի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելիս կքննարկեն ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները: Բաքվում նախատեսվում է նաեւ հանդիպում քաղաքացիական հասարակության հետ: