13 փետրվարի 2010 - 16:36 AMT
Հոլանդիայում հրապարակվել է Էնթոնի Հոլսլախի «Արարատի ապառաժներում» աշխատությունը


Հոլանդական «ASPEKt» հրատարակչությունը լույս է ընծայել Էնթոնի Հոլսլախի «Արարատի ապառաժներում» աշխատությունը: Վեց գլխից բաղկացած աշխատության մեջ Էնթոնի Հոլսլախը, հիմնվելով պատմական փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, հարցազրույցների, պատմությունների վրա ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետեւանքները: Հեղինակը պատմում է Արշիլ Գորկու կյանքի, աշխատանքների մասին, խոսում հայերի ինքնության, հավաքական հիշողություն հասկացողության մասին, ներկայացնում է գաղթը, սփյուռքի ձեւավորումն ու կապը Ցեղասպանության հետ: