«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ այն օրը, երբ Արձանագրությունները պաշտոնապես կմտնեն ՀՀ Ազգային ժողովի օրակարգ եւ կդառնան համապատասխան նիստի քննարկման առարկա, մենք այն կդիմավորենք ԱԺ դարպասների մոտ` բարձրաձայնելով մեր բողոքն ու վճռական «ՈՉ»-ը: «Ժառանգություն» կուսակցությունըկոչով դիմում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին` միանալ այդ հանրահավաքին եւ թույլ չտալ կյանքի կոչել այդ փաստաթղթերը, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:
Փետրվարի 12-ին ՀՀ նախագահի հրահանգով Հայ-թուրքական արձանագրությունները կուղարկվեն ՀՀ ԱԺ: