12 փետրվարի 2010 - 22:32 AMT
Times.am-ը նոր անգլալեզու պորտալ է Հայաստանի մասին


Voskanapat.info պորտալը նոր Tumes.am-ը նոր անգլալեզու Ինտերնետ-ծրագիր է թողարկել: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ <b>Լեւոն Մելիք-Շահնազարյանը</b>, որը գլխավորում է Voskanapat.info-ն, նոր պորտալը կոչված է լուսաբանելու ոչ միայն արտաքին քաղաքականությունն, այլ նաեւ հայ ժողովրդի կենսագործունեության այլ ասպեկտներ:

«Times.am-ը անգլալեզու կայքէջ է, որի հիմնական օգտվողները կլինեն ոչ միայն մեր անգլալեզու հայրենակիցները: Մենք հուսով ենք, որ այն տեղեկատվության աղբյուր կլինի Հայաստանի եւ ԼՂՀ-ի մասին այն մարդկանց համար, որոնց հայ ժողովրդի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունը սահմանափակ, կամ արգելափակված ադրբեջանական քարոզչությամբ»,-ասել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:




Նա նաեւ նշել է, որ կայքում հղումներով կհրապարակվեն նաեւ այլ գործակալությունների նյութեր: «Մենք արդեն պայմանավորվածություններ ունենք առանձին կամավորների հետ Եվրոպայում ու Ամերիկայում»,-ասել է քաղաքագետը:

Voskanapat.info կայքէջը լուսաբանում է ԼՂՀ-ի ու Հայաստանի արտաքին քաղաքական հարցերը եւ կենտրոնացնում է իր ուշադրությունը հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների վրա: