12 փետրվարի 2010 - 18:08 AMT
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Աբխազիայի Հանրապետության իշխանությունների հրավերով ժամանել է Սուխում եւ մասնակցել նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը:

Իր շնորհավորական խոսքում Բակո Սահակյանը արդյունավետ աշխատանք է մաղթել Սերգեյ Բաղապշին, բարեկեցություն եւ խաղաղություն` Աբխազիային ու նրա ժողովրդին, հաղորդել է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: