12 փետրվարի 2010 - 14:26 AMT
Արթուր Աբրահամը շարունակում է պատրաստվել իր հաջորդ մենամարտին


Միջին քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ WBO վարկածով առաջին ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Մարկո Հուքը շարունակում են պատրաստվել իրենց հերթական մենամարտին: Մարտի 6-ին Կալիֆոռնիայում Աբրահամը Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում կանցկացնի իր երկրորդ մենամարտը Անդրե Դիրրելի (ԱՄՆ) դեմ: Իսկ Հուքը մարտի 13-ին Բեռլինում կպաշտպանի իր տիտղոսը Ադամ Ռիչարդսի դեմ մենամարտում: