8 փետրվարի 2010 - 18:15 AMT
ՀՀ Ֆինանսների նախարարություն. Քիմիապես մաքուր մետաղի պետգնման եւ բացթողնման գները 2010թ. փետրվարի 8-14


Հայաստանի Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից փետրվարի 8-14 համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ <b>քիմիապես մաքուր մետաղի</b> (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինը կազմում է 12217.20 (+56.59), բացթողնման գինը` 13279.57 (+61.52), արծաթի գնման գինը` 181.24 (-5.21), բացթողնման գինը` 197.00 (-5.66), պլատինի գնման գինը կազմում է 17170.88 (+224.35), բացթողնման գինը` 18664.00 (+243.86), պալադիումի գնման գինը` 4748.43 (+11.03), իսկ բացթողնման գինը` 5161.34 (+11.99):