12 փետրվարի 2010 - 13:12 AMT
Վիկ Դարչինյանը «վճռական հարձակման» է անցել Նոնիտո Դոնեյրի դեմ


Ինչպես հաղորդում է box.ru-ն, հղում անելով «World og Boxing» ամսագրին, հայ բռնցքամարտիկը, թեթեւագույն քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն <b>Վիկ Դարչինյանն</b> ասել է, որ Նոնիտո Դոնեյրը (Ֆիլիպիններ) պետք է փոխի իր զբաղմունքը կամ էլ թոշակի անցնի:

«Նա գիտի, որ այդ դեպքում նրա բախտը կբերի եւ այժմ նա անում է ամեն ինչ ինձ հետ հանդիպումից խուսափելու համար: Այժմ նա ցանկանում է մենամարտել Արսեի հետ, որը վերջերս պայքարում էր թափուր տիտղոսի համար,-ասել է Դարչինյանը:-Ես երկու տիտղոս ունեմ: Եթե նա իրեն իսկական տղամարդ է համարում, ապա պետք է միավորված մենամարտ անցկացնի ինձ հետ: Նա կարող է կռվել Արսեի հետ` իմ հետ մենամարտից հետո»:

Ինչպես նախկինում PanARMENIAN.Net-ի թղթակցին էր ասել է Դարչինյանի մազրիչ <b>Վազգեն Բադալյանը</b>, Վիկտոր Ռոհասին հաղթելուց հետո Դարչինյանը հայտարարեց Նոնիտո Դոնեյրի փրոմոութերին, որ մտադիր է ռեվանշ վերցնել, սակայն դեռեւս պատասխան չի ստացել: Դոնեյրից Դարչինյանը պարտություն է կրել 2007թ.:

Դոնեյրին ուղղված իր խոսքում Դարչինյանն ասել է.«Երկրպագուները ցանկանում են տեսնել, կարող ես դու օգտագործել քո շանսը երկրորդ անգամ: Խնդիրը նրանում է, որ դու գիտես, թե ինչպիսին կլինի վախճանը, եթե դուրս գաս իմ դեմ ռինգում: Ես դեռեւս չեմ մեղադրում քեզ ինձ հետ մենամարտելուց խուսափելու համար»,-ասել է Դարչինյանը: