12 փետրվարի 2010 - 10:52 AMT
Իրանում ընդդիմությունը նորից դուրս է եկել փողոց


Փետրվարի 11-ին Իրանի քաղաքներում բախումներ տեղի ունեցան ընդդիմության եւ անվտանգության ուժերի հետ: Լայնածավալ ելույթները նվիրված են 1979 թ-ի Իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձին:
Ցույցերը եւ հավաքները տեղի ունեցան Իրանի տարբեր շրջաններում, ցուցարար-ընդդիմադիրները վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ: Միաժամանակ տեղի ունեցան կառավարության կողմնակիցների զանգվածային երթեր: Ականատեսների խոսքերով, անվտանգության ուժերը օգտագործել են արցունքաբեր գազ, որպեսզի ցրեն Իրանի մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում հավաքված ամբոխը:

Ընդդիմության առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին եւ Մեհդի Քարրուբին կոչ են արել իրենց կողմնակիցներին մասնակցել «խաղաղ ցույցերին», որպեսզի նշվի հեղափոխության տարեդարձը:

Ականատեսներ խոսքերով, Թեհրանի տարբեր մասերում ցույցերը վերածվեցին բռնության: Դա պատահեց այն բանից հետո, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները ցուցարարների դեմ կիրառեցին արցունքաբեր գազ:

Ինչպես հաղորդում են ընդդիմադիր կայք էջերը, ցույցերին մասնակցում են հարյուրավոր մարդիկ, հաղորդում է VOA News-ը: