9 փետրվարի 2010 - 11:01 AMT
Հայաստանի հյուսիսում տեղի է ունեցել երկրաշարժ


Փետրվարի 9-ին տեղական ժամանակով 03:03-ին Հայաստանի հյուսիսում Աշոցք գյուղից 16 կմ դեպի արեւելք տեղի ունեցավ 2.7 բալանոց <b>երկրաշարժ</b>: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդել է ՀՀ-ի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մամլո ծառայության ղեկավար Համլետ Բիշարյանը: Նրա խոսքերով, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 բալ, խորությունը` 10 կմ:

Բիշարյանը նաեւ ասել է, որ սա առաջին անգամը չէ. «Փետրվարի 3-ին, Աշոցք գյուղից 5 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա տեղի էր ունեցել 2 բալանոց երկրաշարժ»: