9 փետրվարի 2010 - 11:44 AMT
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Լոս Անջելեսում պատրաստվում է Դիրելի դեմ մենամարտին


Ինչպես հաղորդում է box-club.ru-ն, ,Super Six World Boxing Classic» գերմիջին քաշայինների մրցաշարի առաջատար Արթուր Աբրահամը (Գերմանիա) ուղեւորվել է Գերմանիա: Աբրահամի մարզումները կանցնեն Պալմ Սփրինգսում (Լոս Անջելես): Այստեղ բռնցքամարտիկը պատրաստվելու է Անդրե Դիրելի դեմ մենամարտին:

Մենամարտը տեղի կունենա մարտի 6-ին, Agua Caliente Casino-ում (Կալիֆոռնիա):

«Ես անչափ ուրախ եմ, որ վերադառնում եմ Ամերիկա: Եթե ցանկանում ես դառնալ իսկական գերաստղ, ապա պետք է տպավորես բոլորին` օվկիանոսի երկու կողմերում: 2008 թ-ի Միրանդայի հանդեպ իմ հաղթանակը լավ սկիզբ էր: Այս մրցաշարը թույլ կտա ինձ լիովին բացահայտվել ԱՄՆ-ում, եւ շարունակել այնտեղից, որտեղ ես ավարտել էի», - ասել է Աբրահամը: