11 փետրվարի 2010 - 21:35 AMT
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Ֆրանսիայի պաշտպանության միացյալ քոլեջ


Փետրվարի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարար <b>Սեյրան Օհանյանը</b> Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում եղավ Եվրոպայի հնագույն եւ առաջատար ռազմակրթական հաստատություններից մեկում` Ֆրանսիայի Պաշտպանության միացյալ քոլեջում, որտեղ հայկական պատվիրակությանը ներկայացվեցին Ֆրանիսայի զինված ուժերի ռազմական բարձրագույն կրթության համակարգը, ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդաբանությունը:

Օհանյանն այցելեց նաեւ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր Տաճար, որտեղ հանդիպեց հոգեւորականների եւ ֆրանսահայության ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: