9 փետրվարի 2010 - 13:00 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Որակավորվել է 9 աուդիտոր


Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած <b>աուդիտորների</b> որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: 17 դիմորդներից քննությանը մասնակցել է 12-ը, որոնցից չորսին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել նաեւ որակավորման վկայական տրամադրել Հաշվապահների միջազգային անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 5 աուդիտորի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի փետրվարի 8-ի դրությամբ որակավորման վկայական ունի 124 աուդիտոր: