9 փետրվարի 2010 - 13:32 AMT
Առաջիկայում տարածաշրջանում զինված հակամարտություն չի լինի


Առաջիկայում տարածաշրջանում զինված հակամարտություն չի լինի: Այդ մասին հայտարարել է ռազմական մեկնաբան Ալեքսանդր Գոլցը: «Դրա պատճառները շատ են: Նշեմ միայն երկուսը` առաջինը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եւ երկրորդը` Հայոց բանակի սպայական կազմը ավելի լավ է պատրաստված: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնել: Սակայն զենքը դա երկաթ է: Ինչ վերաբերում է մարտունակությանը, ապա, ըստ փորձագետների հայկական բանակի պատրաստավածությունը շատ ավելի բարձր է»,-ասել է Ա.Գոլցը:

Ըստ նրա, միշտ վտանգ կա, որ հակամարտությանը կարող է միջամտել Թուրքիան, որն ամենահզոր բանակն ունի տարածաշրջանում: «Իսկ Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որ տարածաշրջանում հակամարտություն չբռնկվի, ուստի կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա»,-ասել է Գոլցը, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»: