9 փետրվարի 2010 - 14:03 AMT
Հայտնի դարձան հայ շախմատիստների առաջին տուրի հակառակորդները Aeroflot Open մրցաշարում


Փետրվարի 9-ին Մոսկվայում մեկնարկել է Aeroflot Open շախմատային մրցաշարը, որին կմասնակցի 22 հայ շախմատիստ: Մրցաշարը կշարունակվի մինչեւ փետրվարի 17-ը:

A1 գլխավոր մրցաշարում, առաջին տուրում հայ գրոսմայստերների հակառակորդները կլինեն հետեւյալ շախմատիստները.

Զավեն Անդրիասյան - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Գաբրիել Սարգսյան - Վեյկի Ժոու (Չինաստան)

Հրանտ Մելքումյան - Կրիշնան Սասիկիրան (Հնդկաստան)

Արման Փաշիկյան - Ռենիեր Վասկես-Իգրազա (Իսպանիա)

A2 մրցաշար.

Տիգրան Քոթանյան - Ջոփ Դելեմարե (Հոլանդիա)

Դավիթ Պետրոսյան - Եվգենի Օվոդ (Ռուսաստան)

Բոլոր պարտիաները կսկսվեն Երեւանի ժամանակով 16:00-ին: