9 փետրվարի 2010 - 14:39 AMT
Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը հանդիպել է ուսանողների հետ


Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն <b>Ռալֆ Յիրիկյանը</b> հանդիպել է Տեռնոպոլի ազգային տնտեսական համալսարանի Երեւանի բաժանմունքի ուսանողների հետ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Վիվասել-ՄՏՍ-ի մամլո ծառայություն, Ռ.Յիրիկյանը կարծիքներ է փոխանակել ուսանողների հետ աշխատանքային հարաբերությունների եւ տնտեսական զարգացման մասին, ինչպես նաեւ պատասխանել է գործարար միջավայրին առնչվող հարցերին: Հանդիպման ավարտին ուսանողներն առավել խորը պատկերացում ստացան կառավարման մեթոդների, աշխատանքի արդյունավետ կազմակերպման մասին:

«Գիտելիքների մշատական նորացումը զարգացման ցանկացած գործընթացի շարժիչ ուժն է: Միշտ հնարավորություն կա հարստացնել գիտելիքները: Ձեզ հնարավորություն է տրվում օգտվել երկու երկրների` Ուկրաինայի ու Հայաստանի կրթական ու մաշկությաին համակարգերի առավելությունից: Աշխատեք օգուտ քաղել դրանից: Վիվասել-ՄՏՍ-ը միջազգային օպերատորի մոդել է, որը գործում է տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով»,-ասել է Ռ.Յիրիկյանը: