9 փետրվարի 2010 - 14:55 AMT
Մարտին տեղի կունենա Սերժ Թանկյանի Elect the Dead Symphony ալբոմի շնորհանդեսը


Մարտի 9-ն տեղի կունենա System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանի Elect the Dead Symphony ալբոմի շնորհանդեսը: Ալբոմը լույս է տեսել նախորդ տարի` մարտի 16-ի համերգից հետո, որտեղ Թանկյանը հանդես էր գալիս Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Նոր ալբոմի շնորհանդեսի նախապատրաստական աշխատանքները տարվում են փետրվարի սկզբից: Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցում է նաեւ Ամերիկայի հայ համայնքը եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք միջոցառման վայրի ընտրության վերաբերյալ հայտեր ենք ընդունում ողջ աշխարհից: Դա կարող են լինել կինոթատրոններ, ռոք-ակումբներ, հայ մշակույթի կենտրոններ»,-ասել է շնորհանդեսի կազմակերպիչներից մեկը:

Սկավառակի վրա համերգի ձայնագրությունից բացի 2 բոնուս-տրեկ կլինի` «Դարպասներ 21» եւ «Գլուխկոտրուկ», գրում է Armenian Weekly-ին:

Թանկյանի հաջորդ ալբոմը` «Երաժշտություն առանց սահմանների» կթողարկվի հավանաբար ամռանը: Ըստ Թանկյանի, ալբոմում կընդգրկվեն նոր երաժշտական ժանրեր: «Դա էլեկտրո-ջազ-ռոք է: Անվանեք ինչպես կուզեք, դա մի մեծ երաժշտական պատ է»,-ասել է Թանկյանը billboard.com-ին տված հարցազրույցում: