9 փետրվարի 2010 - 15:11 AMT
ՀՀ նախագահի ուղերձն առավելապես հասցեագրված էր հայ հանրությանը


«Հայաստանի նախագահի ուղերձն առավելապես հասցեագրված էր հայ հանրությանը, չնայած նրան, որ այն ուղղված էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, ՀՀ նախագահն իր ուղերձով ցանկանում է հավաստիացնել հայ հանրությանը, որ ՀՀ ղեկավարությունը խնդիրներ չի տեսնում Արձանագրությունների հարցում եւ պատրաստ է առաջ ընթանալ: «Այդ ուղերձը պայմանավորված է նրանով, որ նույնիսկ ՀՀ ՍԴ-ի որոշումից հետո հայ ընդդիմության համար դրանք մնացին անընդունելի»,-ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Ինչպես ասել է Սաֆարյանը, մյուս կողմից այս նամակը հասցեագրված է նաեւ միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս կոչ անի Թուրքիային վավերացնել Արձանագրությունները: