9 փետրվարի 2010 - 15:18 AMT
Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոնի վերածելու գործում կկիրառվի Վերբիերի մանրակերտը


ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վերբիեր (Շվեյցարիայի Համադաշնություն), որտեղ փետրվարի 8-11-ը քննարկելու է Ջերմուկ քաղաքի զարգացման ուղղությունները եւ ինժեներա-ճարտարապետական լուծումները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, հայկական պատվիրակությունը տեղում կծանոթանա Վերբիեր քաղաքի մանրակերտի պատրաստման աշխատանքների նախնական փուլում:

Պատվիրակության կազմում էին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ն. Սարգսյանը եւ Ջերմուկի քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը: