11 փետրվարի 2010 - 18:07 AMT
ԵՊՀ գրադարանում Չինական անկյուն բացվեց


Փետրվարի 11-ին Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) գրադարանի դահլիճում Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանատան խորհրդական, տիկին Սին Ֆան-Ֆանի ներկայությամբ Չինական անկյուն բացվեց:

Միջոցառման կազմակերպիչները ԵՊՀ գրադարանը, Մշակույթի եւ գիտության չինական կենտրոնը, ինչպես նաեւ ԵՊՀ Մշակույթի կենտրոնն են:

Չինական անկյան ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Մշակույթի եւ գիտության չինական կենտրոնին: