11 փետրվարի 2010 - 15:31 AMT
Երեւան է ժամանել FILA-ի ղեկավարությունը


Փետրվարի 11-ին տեղի ունեցավ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի <b>Աշխարհի գավաթի</b> վիճակահանությունը: Աշխարհի գավաթը տեղի կունենա փետրվարի 13-14-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, Երեւան է ժամանել FILA-ի ղեկավարությունը (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա):

8 հավաքականի մասնակիցները բաժանվեցին 2 խմբի: A խմբում հայտնվեցին Հայաստանի, Իրանի, Կուբայի եւ Սկանդինավյան երկրների հավաքականները, իսկ B խմբում` Հունգարիայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի հավաքականները:

Փետրվարի 13-ին կհանդիպեն հետեւյալ հավաքականները.

A գորգ

Իրան - Կուբա; Սկանդինավյան երկրներ - Հայաստան

Իրան - Սկանդինավյան երկրներ; Կուբա - Հայաստան

B գորգ

Թուրքիա - Հունգարիա; Ռուսաստան - Վրաստան

Թուրքիա - Ռուսաստան; Հունգարիա - Վրաստան