9 փետրվարի 2010 - 19:16 AMT
OrangeArmenia բջջային կապից օգտվում է 14.000 բաժանորդ


OrangeArmenia բջջային կապից օգտվում է 14.000 բաժանորդ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է OrangeArmenia-ի գլխավոր տնօրեն <b>Բրունո Դյուտուան</b>: «Բաժանորդների մեծ մասը, բնականաբար, մայրաքաղաքի բնակիչներ են, սակայն արդեն նկատվում է նաեւ շրջաններում բաժանորդների գրանցման միտում», - ասել է Բրունո Դյուտուան:

Ըստ գլխավոր տնօրենի, բջջային ինտերնետի բաժանորդների մոտավորապես երկու երրորդը Երեւանում են: Սակայն, ինչպես նշել է Բրունո Դյուտուան, դժվար է ստույգ որոշել շրջաններում բաժանորդների թիվը: